Խոյ.Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:
Ցուլ.Օրվա սկիզբը հնարավորություն կտա լուծել ինչ-որ պրոֆեսիոնալ խնդիրներ՝ օգտվելով ընկերական կապերից կամ դիմելով հին ծանոթներին: Էմոցիոնալ ֆոնը բարենպաստ է, անհաջողություններն ու դժվարությունները ձեզ փակուղու մեջ չեն դնում: Դրան հակառակ՝ օրվա երկրորդ կեսը կապված է տհաճ հուշերի, կատարած սխալները վերլուծելու, ինչպես նաև անցյալին վերադառնալու զուր ջանքերի հետ:
Երկվորյակ․ Օրը ձեզ գլխապտույտ հաջողություններ չի խոստանում, սակայն ընդհանուր առմամբ բավական հաջող է դասավորվում։ Բարենպաստ օր է ուղևորությունների համար, այդ թվում և՝դեպի արտերկիր: Ցանկալի է ճանապարհորդել ընկերների և ազգականների հետ՝ այդ դեպքում ձանձրանալու առիթ չեք ունենա: Նոր ծանոթությունը հաճելի սիրավեպի սկիզբ կդնի:
Խեցգետին.Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ։ Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից՝ նման մոտեցումը բավական խոհեմ է: Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել։ Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել։
Առյուծ.Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:
Կույս.Դուք այսօր շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի կշահեք: Այսօր դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ բերկրանք կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:
Կշեռք.Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղների սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:
Կարիճ. Հաջող օր է ֆինանսական առումով: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:
Աղեղնավոր. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել կյանքը: Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար՝ դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:
Այծեղջյուր. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել՝ վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում: Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար:
Ջրհոս. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես՝ երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում: Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար:
Ձկներ. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը՝ նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես՝ այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում: