Հունիսի 25-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 25-ի ցերեկը եւ 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+29,
Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +34+36,
Արարատում՝ գիշերը`+20+22, ցերեկը` +35+37,
Արմավիրում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +34+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +26+29,
Արցախում՝ գիշերը` +18+22, ցերեկը՝ +30+34: