Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը համայնքի մանկապարտեզի տնօրենի եւ գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս հրավիրվել են բաժին եւ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: