«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալն արդեն պատմություն է: Այս սերիալը դերասանուհի Իննա Խոջամիրյանի կարիերայի համար վճռորոշ էր, այստեղ նա կյանք տվեց Էլենին, սիրելի դարձրեց նրան եւ տպավորվեց այնքան, որ ավարտից անմիջապես հետո երկրպագուները ակտիվորեն իրենց «բողոքն» են արտահայտում ու պահանջում երկրորդ եթերաշրջան՝ տեսնելու, թե դպրոցից դուրս ինչ է կատարվում Էլենի եւ նրա ընկերների հետ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը ամփոփել է այս նախագծում իր կատարած աշխատանքն ու պատմել Էլենից բաժանվելու դժարության մասին:
«Ցանկացած բանից եւ որեւէ մեկից, ինչին կամ ում նվիրվում եմ, դժվարությամբ եմ պոկվում: Չնայած ինչ էլ անելիս լինեմ, միեւնույն է, մեծ սիրով եմ անում, բայց «Էլենի օրագիրը» նախագծում աշխատել եմ յուրօրինակ նվիրվածությամբ։ Միգուցե դեռ հավատս չի գալիս, որ նախագիծն ավարտվեց, կամ չափազանց բարձր ջերմաստիճանը դրսում թույլ չի տալիս սառը դատել, բայց ես դեռ հոգով
«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալն արդեն պատմություն է: Այս սերիալը դերասանուհի Իննա Խոջամիրյանի կարիերայի համար վճռորոշ էր, այստեղ նա կյանք տվեց Էլենին, սիրելի դարձրեց նրան եւ տպավորվեց այնքան, որ ավարտից անմիջապես հետո երկրպագուները ակտիվորեն իրենց «բողոքն» են արտահայտում ու պահանջում երկրորդ եթերաշրջան՝ տեսնելու, թե դպրոցից դուրս ինչ է կատարվում Էլենի եւ նրա ընկերների հետ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Իննա Խոջամիրյանը ամփոփել է այս նախագծում իր կատարած աշխատանքն ու պատմել Էլենից բաժանվելու դժարության մասին:
«Ցանկացած բանից եւ որեւէ մեկից, ինչին կամ ում նվիրվում եմ, դժվարությամբ եմ պոկվում: Չնայած ինչ էլ անելիս լինեմ, միեւնույն է, մեծ սիրով եմ անում, բայց «Էլենի օրագիրը» նախագծում աշխատել եմ յուրօրինակ նվիրվածությամբ։ Միգուցե դեռ հավատս չի գալիս, որ նախագիծն ավարտվեց, կամ չափազանց բարձր ջերմաստիճանը դրսում թույլ չի տալիս սառը դատել, բայց ես դեռ հոգով եւ մտովի մնացել եմ աշխատանքային պրոցեսի մեջ: Հուսամ՝ հենց հանգստի մեկնեմ, գործնական այս զգաստությունը կթոթափվի»,- ժպիտով նկատեց Իննան:
Դերասանուհին վստահ նշեց.
«Ես ապրեցի այս նախագիծը՝ բառի ամենալայն իմաստով: Ապրեցի ամեն մի օրը, աշխատեցի գրեթե նկարահանող անձնակազմին հավասար, շաբաթը 5 օր՝ առավոտյան 9-ից մինչեւ օրվա սահմանված ավարտ: Ես ողջ էությամբ առաջին անգամ մտա կադրից այն կողմ աշխատող մարդկանց դրության մեջ (իմիջիայլոց՝ այս պրոյեկտի շրջանակներում անասելի կապվեցի նրանց հետ), տանջվեցի, արեցի հնարավորը, մի աննշան ժամանակահատված ծուլացա, հետո նորից ոտքի կանգնեցի. ամեն-ամեն բան հասցրեցի անել: Այս նախագիծն ինձ անասելի կոփեց: Ոչ թե նոր մարդկանց, այլ մարդկային նոր տեսակներ ճանաչեցի, մտերմացա, հիասթափվեցի, սիրեցի, ընկերացա...»:
Իննան նկատեց նաեւ, որ նախագծի եւ իր կերպարի շնորհիվ կյանքի համար կարեւոր գիտելիքներ է ձեռք բերել.
«Նախագիծն ու Էլենը գլոբալ հաշվով ինձ սովորեցրին ճիշտ պահերին լռել, համբերատար ու ամենակարեւորը՝ ներողամիտ լինել ոչ միայն աշխատանքային կոնտեքստում, այլեւ՝ կյանքում»,- նկատեց նա:
Իննան խոստովանեց՝ իր հերոսուհուն նվիրվ
եւ մտովի մնացել եմ աշխատանքային պրոցեսի մեջ: Հուսամ՝ հենց հանգստի մեկնեմ, գործնական այս զգաստությունը կթոթափվի»,- ժպիտով նկատեց Իննան:
Դերասանուհին վստահ նշեց.
«Ես ապրեցի այս նախագիծը՝ բառի ամենալայն իմաստով: Ապրեցի ամեն մի օրը, աշխատեցի գրեթե նկարահանող անձնակազմին հավասար, շաբաթը 5 օր՝ առավոտյան 9-ից մինչեւ օրվա սահմանված ավարտ: Ես ողջ էությամբ առաջին անգամ մտա կադրից այն կողմ աշխատող մարդկանց դրության մեջ (իմիջիայլոց՝ այս պրոյեկտի շրջանակներում անասելի կապվեցի նրանց հետ), տանջվեցի, արեցի հնարավորը, մի աննշան ժամանակահատված ծուլացա, հետո նորից ոտքի կանգնեցի. ամեն-ամեն բան հասցրեցի անել: Այս նախագիծն ինձ անասելի կոփեց: Ոչ թե նոր մարդկանց, այլ մարդկային նոր տեսակներ ճանաչեցի, մտերմացա, հիասթափվեցի, սիրեցի, ընկերացա...»:
Իննան նկատեց նաեւ, որ նախագծի եւ իր կերպարի շնորհիվ կյանքի համար կարեւոր գիտելիքներ է ձեռք բերել.
«Նախագիծն ու Էլենը գլոբալ հաշվով ինձ սովորեցրին ճիշտ պահերին լռել, համբերատար ու ամենակարեւորը՝ ներողամիտ լինել ոչ միայն աշխատանքային կոնտեքստում, այլեւ՝ կյանքում»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://life.panorama.am/hy/news/2018/07/02/inna/755317