«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ԱԺ-ում կան առանցքային պատգամավորներ, ովքեր միաժամանակ զբաղվում են բիզնեսով:

Այս խոսքերը դուր չեկան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով ասաց. «Տո դու ո՞վ ես, որ պիտակավորում ես…»:

Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին պատասխանելով` նշեց. «Լսեք, լսեք, իմ ելույթը օգտակար է ձեզ համար, լսեք»:

Սակայն Գալուստ Սահակյանը շարունակում էր խոսել, Լ. Զուրաբյանն էլ՝ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ասաց. «Պարոն վարող, միգուցե ձեր պատգամավորներին կարգի՞ հրավիրեք»:

Հովիկ Աբրահամյանը, դիմելով Լևոն Զուրաբյանին, կոռեկտության կոչ արեց, ապա խնդրեց Գալուստ Սահակյանին հնարավորություն տալ պատգամավորին ելույթ ունենալ: