«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի Հրազդանում գտնվող գազալցակայանը փակվել է:

Մեր լրագրողը եղել է տեղում, և միակ մարդը, ում հանդիպել է, գազալցակայանի պահակն է եղել, ով էլ չի կարողացել ասել, թե որն է գազալցակայանի չաշխատելու պատճառը:

Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գազալցակայանում ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել, և որ հարկային ստուգումների արդյունքում այստեղ աղաղակող չարաշահումներ են հայտնաբերվել՝ չկատարված և թաքցրած հարկերի տեսքով: Բացի թաքցրած հարկերից, գազալցակայանում բացահայտվել են այլ տարաբնույթ ապօրինություններ:

Այսպիսով, Սաշիկ Սարգսյանի գործող բիզնեսը դադարեցրեց իր գործունեությունը թերևս այն պատճառով, որ Սաշիկն առանց ապօրինության չի կարող բիզնես անել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: