Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել: Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են , որ  փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ:
 
Փողոցի տեսքը ամբողջացրել են վարչական շրջանի միջոցներով տեղադրված նոր ու ժամանակակից երեք կանգառասրահները: