Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը դեմ է գնացել արքայական ընտանիքի օրենքներին։ ԶԼՄ-ներն իմացել են, որ արքայազն Ուիլյամի կինը գաղտնի սոցկայքում է գրանցվել, ինչը կարող է հարուցել Եղիսաբեթ II թագուհու զայրույթը։
Հայտնի է, որ բրիտանական արքայական ընտանիքի անդամներին արգելված է տարբեր սոցկայքերում սեփական օգտահաշիվն ունենալ։
Related image
Նշվում է, որ Քեմբրիջի դքսուհին գրանցվել է Mumsnet սոցկայքում (ծնողների համար նախատեսված կայք՝ երեխաների վերաբերյալ հարցերը քննարկելու համար)։ Աղբյուրը պնդում է, որ Քեյթը միշտ այդ կայքի երկրպագուն է եղել, իսկ այժմ, երբ նա երեք երեխա ունի, որոշել է գրանցվել։
Քեյթ Միդլթոնն այլ անվամբ է գրանցվել և սիրում է մյուս ծնողների հետ քննարկել երեխաների դաստիարակությունը։