Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր: Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել մեր երկրում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանման հարցը: Տիկին Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ դա կնպաստի այս ճյուղի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Ի պատասխան՝ վարչապետին զեկուցվել է, որ մեղրի արտահանման ուղղությամբ համապատասխան աշխատանքները ԵՄ-ի հետ արդեն իսկ ավարտական փուլում են: Նախատեսվում է, որ հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից: Այնուհետև անդրադարձ է կատարվել արոտավայրերի, ոռոգման և խմելու ջրի խնդիրներին: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՖԱՄ ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել բարձրացված հարցերը: Հանդիպմանը քննարկվել են նաև թռչնաբուծության և բերքի իրացման ոլորտներում ՖԱՄ անդամներին հուզող հարցերը, որոնց ուղղությամբ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որոնք կօգնեն պարզել ֆերմերային տնտեսություններին կառավարության կողմից ցուցաբերվելիք օժանդակության մեխանիզմներն ու նախագծերը: ՀՀ կառավարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչություն 
Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել գյուղատնտեսության հարցերը
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					