Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության։
Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ Խաչատուրովը հրավիրվել է վկայի կարգավիճակով։ «Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց ՀՔԾ պետը։
Նշենք, որ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այս առնչությամբ Aysor.am-ին հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ հուլիսի վերջին կներկայանա իրավապահներին։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր։ Նա ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՔԾ-ն հաստատել է նաեւ, որ որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը եւս Հայաստանում չէ։