Պետական վերահսկողական ծառայությունը շուտով զորահավաքի կազմակերպման հետ կապված առաջարկներ կներկայացնի վարչապետին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Սպասում ենք ՊՆ–ում քրեական գործերի ավարտին, բայց զիվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք, վարչապետին եւ պաշտպանության նախարարին ներակայացնելու ենք մեր առաջարկները կապված զորահավաքի կազմակերպման հետ»,–նշեց Սանասարյանը։
Նրա խոսքով, ՊՆ–ն ունի իր տեսակետները, ուստի քննարկումներ կլինեն եւ վարչպետին կներկայացնեն իրենց առաջարկները։
Նա մանրամասնեց, որ վիճակահանության մասին չէ խոսքը, այլ մինչ այդ։