Ամերիկահայ ջութակահար Քիմ Քաշքաշյանը Գրեմմի 55_րդ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել «Լավագույն դասական գործիքային կատարում» անվանակարգում: Գրում է Armenian Weekly կայքը:

Քիմ Քաշքաշյանը ներկայացել է «Kurtág & Ligeti: Music for Viola» ստեղծագործությամբ:

Վերջին շրջանում Քիմ Քաշքաշյանը հանդես է գալիս որպես մենակատար ՝ ներկայանալով տարբեր նվագախմբերի հետ Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում և Բեռլինում:

2000 թվականին սկսել է դասավանդել ջութակ և կամերային երաժշտություն Բոսթոնի Նոր Անգլիա կոնսերվատորիայում:

Նշենք, որ Քիմը ծնվել է Միչիգանում, բայց ունի հայկական արմատներ: Նա իր սերնդի հայտնի երաժիշտներից է: