Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» շնորհավորել են Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականների կազմում աշխարհի առաջնության եզրափակիչ հասած իրենց ֆուտբոլիստներին:
Արքայական ակումբը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հուլիսի 15-ին կայանալիք վճռական խաղում կներկայացնեն խորվաթներ Լուկա Մոդրիչն ու Մատեո Կովաչիչը եւ ֆրանսիացի Ռաֆայել Վարանը: Կատալոնական ակումբի խաղացողներն են եզրափակիչում ֆրանսիացիներ Սամուել Ումտիտին ու Ուսման Դեմբելեն եւ խորվաթ Իվան Ռակիտիչը: