«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ։ Իներցիայի ուժով մարդիկ շարունակում են շաքարավազ գնել Ալեքսանյանին պատկանող ընկերությունից, որովհետև նա կարողանում է մարդկանց համար արտոնյալ պայմաններ ստեղծել, այլ ապրանքներ առաջարկել, որոնք ներկրելու իրավունք ունի միայն իր ընկերությունը։
Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը մեր երկրի պարենային անվտանգության իր բաժին պատասխանատվությունից է ազատվել։ Անցյալում նա Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշտապես պահեստավորել է հիսուն հազար տոննա շաքարավազ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում բնակչության նվազագույն կարիքները հնարավոր լինի ժամանակավորապես լուծել։ Այժմ նա այդպիսի հանձնարարական չունի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում