Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը սկանդալային որոշում է կայացրել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին եւ Տրապիզոնի ժամդարմերիահի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզին։
Դատարանը այս որոշումը կայացնելուց հետո հայտնել է, որ հաջորդ դատական նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 28-ը։
Նշենք, որ Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատարը եւ ժանդարմերիայի հետախուզության պետը տեղեկացված են եղել նախապատրաստվող սպանության մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար։