Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Լոնդոնի «Չելսիից» եւ կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հաղորդում է Sport.es-ը:
Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը ձախողելուց հետո «Բարսելոնան» դրական է գնահատում Ազարի թեկնածությունը:
Մադրիդի «Ռեալի» համար Ազարը պահեստային տարբերակ է, եթե չկարողանա իրականացնել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը ՊՍԺ-ից: