ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին նախօրեին մեկնել է ծառայության:

Պաշտպանության նախարարությունում  հայտնեցին, որ Էդգար Տոնոյանը հուլիսի 16-ին օրենքով սահմանված կարգով մասնակցել է վիճակահանությանը եւ կծառայի Արցախի Հանրապետությունում:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ծառայության է մեկնել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին: Աշոտ Փաշինյանը, իր դիմումի համաձայն, ծառայում է Արցախում: