Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։
Հիշեցնենք, որ Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։
Տեղի ունեցածը դատապարտելի են համարել ոչ միայն հոգևորականները, այլ նաև շարժման հետևանքով եկեղեցուն սպառնացող վտանգով անհանգստացած անձինք: Նրանց մտահոգությունն ուղղված է հայ եկեղեցու նվիրական ինստիտուտի, հավատքի, ազգայինի և արժեհամակարգերի պահպանմանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում