«Շիրակ» ակումբը հայտարարել է, որ վերադառնում է Հայաստանի առաջնություն: Ակումբի հայտարարությունում նշված է.
«Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց:
Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին,ՀՖՖ ժողովի ժամանակ, կդառնա ֆեդերացիայի նախագահ, և արդեն նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջդրելու և քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկեցին անդամակցությունից: Այնուամենայնիվ մենք աջակցելու ենք պարոն Վանեցյանին և պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:
Դե ուրեմն բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ… Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ… Առաջ «Շիրակ»…»:
Հիշեցնենք, որ անցած առաջնությունում մրցակցի ֆուտբոլիստին կաշառելու փորձի համար «Շիրակը» զրկվել էր 12 միավորից և առաջին տեղից: «Շիրակը» չէր ընդունել ՀՖՖ որոշումը: