VARDA-ն բավականին ակտիվ է Instagram-ում ու ամենակարեւորը՝ նա չի սահմանափակվում գայթակղիչ լուսանկարներ հրապարակելով, այլ հաճախ իր հետեւորդների հետ քննարկում է կարեւոր հարցեր, ներկայացնում է իր առօրյան, պատմում է հետաքրքիր պատմություններ իր կյանքից:
Այս անգամ գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է ոսկեգույն հանդերձանով: Այս «ոսկե» կերպարում VARDA-ն, իսկապես, ինքն իրեն նման չէ:
Հայուհին մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Երբեմն հարկ է լինում նյարդայնացնել մարդկանք՝ նրանց արձագանքն ու ադեկվատությունը ստուգելու համար: Անցած թեստը ոչ բոլորը հաղթահարեցին: Հավանեցի՞ք այս լուսանկարը»: