Ինչպես նախորդ տարիներին այս տարի եւս շարունակվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվել. «Իրադրությունը կայուն հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, հնարավոր է սակայն լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ընդգծեց նախարարը: