Փոխըմբռնման հուշագիրը Ադրբեջանին տվել է իսրայելական Aeronautics ընկերության 120 մուլտիշարժիչային անօդաչուների արտադրության համագործակցության հնարավորություն, չնայած տվյալ համաձայնագիրը գոյություն ունի որպես մտադրություն, այլ ոչ թե ստորագրված պայմանագիր, հայտնում է Jane’s-ը:

Այս տեղեկությունը հուլիսի 11-ին հաստատել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը, որի համաձայն Ադրբեջանի պաշտպանության առաջին փոխնախարար Յախյա Մուսաեւը եւ Aeronautics ընկերության նախագահ Եդիդիա Յաարին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ադրբեջանական Azad Systems ձեռնարկության հետ անօդաչու թռչող սարքերի նոր տեսակների համատեղ արտադրության շուրջ:


Azad Systems-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի համար արդեն արտադրում է Aeronautics ընկերության Orbiter տեսակի անօդաչուներ, մասնավորապես՝ Zarba անունով Orbiter 1K: