ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ վարման կարգով ձայնի իրավունք ստանալով հայտարարեց, որ քանի դեռ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բանակցում է Ռուսական «Գազպրոմի» հետ՝ ՀՀ կառավարության «Հայռուսգազարդի» 20% բաժնեմասի վերաբերյալ, առաջարկեց կազմակերպել քննարկում, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնենք:

«Կարծում եմ խորհրդարանն առնվազն պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը, ինչի դիմաց ենք մենք կառավարության 20% բաժնեմասը դարձրել բանակցության առարկա: Առաջարկում ենք կազմակերպել քննարկում տեղեկանալու համար ապահովության գնին, որպեսզի մենք չկանգնենք փաստի առաջ, որ հետո չպարզվի, թե չեն հիշում անգամ ստորագրման ամիս ամսաթիվը»,-իր խոսքում նշեց Նաիրա Զոհրաբյանը: