Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանի ճանապարհային ոստիկանությունն ամառվա այս տապին իրականացրեց «Սառը ցնցուղ» օպերացիան։ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 30-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց մի մասի վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մի մասն էլ իրենց դնելով «կինոյի տղու տեղը»՝ մայրաքաղաքում ամենավերջին՝ ժամանակակից Mercedes-ներով փողոցները չափչփում էին՝ ավտոմեքենաների վրա չունենալով համարանիշներ։
Նյութի աղբյուրը` shamshyan.com