Սինգապուրում հավաք անցկացնող Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով (տեսանյութ):

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Իսպանական ակումբը հաշիվը բացեց առաջին խաղակեսի սկզբնամասում, իսկ «Արսենալը» պատասխան գոլը խփեց ընդմիջումից 2 րոպե անց: Հետխաղյա 11 մետրանոցներով իսպանական ակումբը հաղթեց 3:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ Մխիթարյանն «Արսենալից» առաջինն իրացրեց հարվածը եւ չկարողացավ գրավել դարպասը:

Սինգապուրում «Արսենալը» հուլիսի 28-ին կխաղա նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Աթլետիկո» - «Արսենալ»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 3:1)

Լուսիանո Վիետո, 42 - Էմիլ Սմիթ Ռոու, 47