Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց ղազախական «Տոբոլին»:
Ղազախստանի Կոստանայ տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում Անդրեյ Տալալաևի գլխավորած «Փյունիկը» հիմնականում պաշտպանվում էր։ Դաշտի տերերն առաջին խաղակեսում ունեին տարածքային առավելություն, սակայն իրական գոլային պահեր չէին ստեղծում։
Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին, երբ աչքի ընկավ «Տոբոլի» ղազախ հարձակվող Մաքսիմ Ֆեդունը։ Բաց թողած գոլից հետո հայկական ակումբն ակտիվացավ և սկսեց ավելի շատ տիրել գնդակին։
«Փյունիկը» 80-րդ րոպեին երկրորդ գոլը բաց թողեց դարպասապահի սխալից հետո։ Երևանյան ակումբից հաշիվը 90-րդ րոպեին կրճատեց փոխարինման դուրս եկած Ռուսլան Կորյանը։
Այս դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» առաջատարներից հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը հուլիսի 26-ի առավոտյան էին ժամանել Ղազախստան, քանի որ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով չէին կարողացել թիմի հետ մեկնել նախօրեին:
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Տոբոլ» - «Փյունիկ»՝ 2։1
Մակսիմ Ֆեդուն, 49, Ազատ Նուրգալիև, 80 - Ռուսլան Կորյան, 90
«Փյունիկ». Եվգենի Կոբոզեեւ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ալիկ Առաքելյան (Ռումյան Հովսեփյան, 62), Դենիս Վոյնով (Ալբերտ Բոգատիրև, 81), Պետրոս Ավետիսյան, Մոհամեդ Կոնատե (Ռուսլան Կորյան, 69):