Երեւանի «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» նկատմամբ: Նիկշիչ քաղաքում կայացած խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 11-րդ րոպեին խփեց սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը։
Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։
Հիշեցնենք, որ 2 թիմերն էլ հայտնվել են Եվրոպայի լիգայում, քանի որ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ «Ալաշկերտը» պարտվել էր շոտլանդական «Սելթիկին», իսկ «Սուտյեսկան»՝ ղազախական «Աստանային»։
«Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Սուտյեսկա» - «Ալաշկերտ»՝ 0։1
Մլադեն Զելկովիչ, 11
«Ալաշկերտ»․ Օգնյեն Չանչարևիչ, Գագիկ Դաղբաշյան, Օլիվեր Պրազնովսկի, Տարոն Ոսկանյան, Գորան Անտոնիչ, Մլադեն Զելկովիչ, Արթուր Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս (Դանիլո Սեկուլիչ, 67), Ուրոշ Նենադովիչ (Գուստավո Մարմենտինի, 84), Միհրան Մանասյան (Արտակ Եդիգարյան, 56)։