“Միկայի” 15-ամյա հարձակվող Հայ Գալստյանը մոտ 20 օրով փորձաշրջանի էր մեկնել Մադրիդի “Ատլետիկո”: Այս մասին մենք իմանում ենք «Միկա»-յի պաշտոնական կայքից:
Շնորհալի պատանին իսպանական հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական հանդիպումների եւ բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել՝ խփելով 10 գոլ: Օգոստոսին Հայկը կրկին կմեկնի Մադրիդ:
Հայկը մինչեւ 17 տարեկանների հավաքականի անդամ է, այս տարի ճանաչվել է մինչեւ 16 տարեկանների Հայաստանի պատանեկան առաջնության լավագույն կիսապաշտպան: Պատանի ֆուտբոլիստը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել նաեւ Հայաստանի պատանեկան առաջնություններում:
Հանդես գալով իրենից մեկ տարի ավագ տարիքային խմբում Հայկը դարձել է 22 գոլի հեղինակ: 2011 թ. պատանեկան առաջնությունում 42 գոլով դարձել էր գլխավոր ռմբարկու, իսկ դրա նախորդ տարում խփել է 61 գնդակ