Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը պատմել Ջիմմի Քեմելի գիշերային շոուի ժամանակ, ուղիղ եթերում, իր՝ Սպիտակ տուն այցելության եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին։ Ինչպես գրում է Mediaite-ն, Քարդաշյանն ասել է, որ անբացատրելի սարսուռ է զգացել, երբ հայտնվել է Օվալաձեւ աշխատասենյակում։ Քիմը խոստովանել է, որ այդ տպավորությունների տակ նա ոչ ցենզուրային բառապաշար է օգտագործել, երբ դիմել է նախագահ Թրամփին։
Հայկական արմատներով ամերիկացի գերաստղը նշել է, որ ինքն ունի ցանկ բոլոր այն անձանց, որոնց համար կուզենար դիմել նախագահ Թրամփին։ Անդրադառնալով Թրամփի անձին, Քարդաշյանը ասել է, որ նախագահն իրեն դուր է գալիս, եւ ինքն ուրախ է, որ նա է դարձել նախագահ, այն դեպքում, երբ բոլորը նրան թերագնահատում էին։ «Ես նախագահի մասին վատ բան ասել չեմ կարող։ Նա ինչ որ հիանալի, ցնցող բան արեց»,- հայտարարել է Քիմը։