Եվա Ռիվասն իր Instagram-ում շարունակում է հիասքանչ լուսանկարներ հրապարակել ամառային հանգստից: Երգչուհու միկրոբլոգը վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվ է:
Այս անգամ նա միկրոբլոգի story բաժնում լուսանկար ու կարճ հոլովակ է հրապարակել, որոնցում ներկայացրել է, թե ինչպես է անցնում երեկոն այսօր:
Պետք է խոստովանել, որ երգչուհին հեքիաթային վայրում է գտնվում: Իր լուսանկարը երգչուհին մակագրել է՝ գրելով. «Ես ձեզ չեմ հարցնում` ինչ տեսք ունեմ, որովհետեւ գիտեմ»: Լուսանկարում Եվայի գլխին թագ է պատկերված:
Ավելի վաղ երգչուհին այլ լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել էր հագեցած ու նախանձելի առօրյան: