ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը նյարդայնացրել է Մոսկվային: Այս մասին գրում է Կոմերսանտը՝ հղում անելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրներին:
ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ «Խաչատուրովին և կազմակերպությանը սևացնելու փորձը նախաձեռնվել է արտատարածաշրջանային խաղացողների կողմից»:
ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը թերթին ասել է, որ այդ որոշումը «հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ իմիջին, տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում դա»: Եթե Հայաստանի առաջարկած նոր թեկնածուն հավանություն չստանա, ապա գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցվելու է Բելառուսին:
Կոմերսանտը, հղում անելով Ռուսաստանի ռազմարդյունաբերական երկու ձեռնարկությունների ղեկավարներին, գրում է նաև, որ իրավիճակը կարող է բացասաբար ազդել նաև արդեն համաձայնեցված զենքի մատակարարումների վրա: Խոսքը 100 միլիոն դոլար վարկի դիմաց սպառազինության մատակարարման մասին է: Այս փաթեթով Հայաստանը ցանկանում էր ի թիվս այս զինատեսակների նաև Իսկանդեր-Է երկրորդ համալիրը, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ ստանալ: