Ռուսական կողմի հետ համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ, թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկային համաձայնագիրը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։