Ներկա կառավարությունը լինելով ժամանակավոր , ընդհամենը մեկ կարևոր խնդիր պետք է լուծի՝ օպերատիվ կառավարման միջոցով՝ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի շրջանակներում, ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսելով գործող կառավարության անելիքներից:

Արմեն Մարտիրոսյանի համար ակնհայտ է, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ ո՛չ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ունի հասարակության լայն աջակցությունը, ունի նաև նախկին ընդդիմադիրների աջակցությունը և անկախ նրանից, որ «Ժառանգությունը» գործադիր իշխանության կազմում չէ , այդուհանրձ աջակցում են Նիկոլ Փաշինյանին իր գործունեության մեջ, քանի որ հասկանում են որ Փաշինյանի ձախողումը բոլորի ձախողումն է լինելու:

«Փոփոխություններից հետո արտաքին քաղաքական խնդիրներ են առաջացել, այս առումով ևս՝ մենք պետք է աջակցություն ցույց տանք, որպեսզի կարողանա արտաքին մարտահրավերներին դիմագրավել »,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 Նյութի աղբյուրը՝ Politik.am