Միջերկրական ծովն իր գիրկն է բացել երգչուհի Եվա Ռիվասի համար, ով վայելում է ամառային հանգիստն ու միաժամանակ երկրպագուների «աչքն է շոյում» հրապուրիչ, կրքոտ լուսանկարներով:

Այս անգամ, թերեւս, երգչուհին սովորականից փոքր-ինչ ավելի համարձակ է գտնվել ու ներկայացրել է լուսանկար, որում պարծեցել է մարմնի շքեղությամբ՝ ցուցադրելով՝ ինչպես է սառույցը հալվում իր մարմնի ջերմությունից:

 

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարը սկանդալային երգչուհին մեկնաբանել է՝ գրելով. «Շնորհակալ եմ սառույցով այս հրաշալի լուսանկարի համար: Այս գիշեր մեծ երեկույթ է սպասվում, հուսանք՝ ողջ կմնանք մինչեւ առավոտ»:

Ավելի վաղ Եվան լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր որովայնի նոր դաջվածքը՝ վարդը: «Կարմիր վարդը սեր ու կիրք է խորհրդանշում: Հաջորդ փուլում միացնելու ենք բոլոր դաջվածքները: Ես արդեն գեղեցիկ մտքեր ունեմ», - հրապարակման մեկնաբանության դաշտում գրել էր երգչուհին: