Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել պայմանագրային զինծառայող Արմեն Հովակիմյանի մահվան վերաբերյալ:

Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք:


Փրկարարական աշխատանքների արդյունքում «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտի բնակիչ, 43-ամյա Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի բնակիչ, 36-ամյա Արմեն Հովակիմյանի դիերը: Նշենք, որ Հովակիմյանը պայմանագրային զինծառայող է:

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: