Ալաբինոյում հայաստանցի տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։


Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի եւ Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։

Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան եւ Մոնղոլիան: