Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
«Փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում»,- ասել է նա:
Արտակ Նահապետյանը հայտնել է նաեւ, որ անցած շաբաթ «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ:
«Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք»,- հայտնել է ծառայության տնօրենը: