Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: