Դերասանուհի Անի Երանյանը, ով տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս այդքան էլ ակտիվ չէ Instagram-ում: Սակայն, այսօր Անին նոր լուսանկար է հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում հանդես է եկել Ավրաամ Ռուսոյի հետ:

Լուսանկարում Ավրաամ Ռուսոն եւ Անի Երանյանը գրկախառնված են, իսկ երգիչը ջերմ համբուրում է երիտասարդ դերասանուհուն: Անի Երանյանն իր հրապարակմանը կից ռուսերեն լեզվով մեկնաբանություն է գրել. «Դա սեր էր առաջին հայացքից»: Անիի երկրպագուներն անմիջապես արձագանքել են ջերմ լուսանկարին՝ թողնելով իրենց հաչելի մեկնաբանությունները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անին լուսանկար էր հրապարակել, որին կից ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր թողել, ինչպես վերջերս հաճախ է անում: Դերասանուհին խոսելով մարդկային հոգու մասին գրել էր. «Մարդն իր ողջ կյանքի ընթացքում հոգ է տանում իր հագուստի, մարմնի եւ հաճույքների մասին, մոռանալով, որ հագուստը պատռվում է, մարմինը՝ դառնում մոխիր, հաճույքները՝ ոչինչ: Միայն հոգու մասին նա հոգ չի տանում, սակայն, ոչ ոք չգիտի, թե ինչի է այն վերածվում»: