Լեգենդար փոփ աստղ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրա ընտանիքը և երկրպագուները հիշում են նրան իր մահից մեկ տարի անց: Գրում է The Lantern կայքը:
Երգչուհին խեղդվել է լոգասենյակում: Սակայն դրա հիմնական պատճառը կարող է լինել կոկաինի օգտագործումը և սրտի հիվանդությունը:
Հյուսթոնը մահացել է Գրեմմի 2012 մրցամակաբաշխությունից մի օր առաջ՝ գիշերը: Նա պետք է մասնակցեր Քլիվ Դեյվիսի կազմակերպած երեկույթին, որը տեղի էր ունենալու մինչև Գրեմմի մրցանակաբաշխությունը: Այն կայանալու էր հենց այն հյուրանոցում, որտեղ խնջույքից ժամեր առաջ մահացավ երգչուհին:
Ուիթնիի մահվան լուրը լսելով՝ Քլիվ Դեյվիսն ասաց. «Ուղղակի միացրեք, Ուիթնին կցանկանար, որ երաժշտությունը շարունակվեր»:
Ուիթնի Հյուսթոնը վաղուց կախվածություն ուներ թմրադեղերից: Այդ կախվածությունը սկսվել էր իր կարիերայի սկզբին՝ 1980-ական թթ.-ին: