ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը լուրջ մրցակից ունի, հիմա Գրիգորիչի փոխարեն քվեարկություններից առաջ պատգամավորներին հեռախոսազանգով «բերման է ենթարկում» Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: 

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակցի աչքից չի վրիպել, թե ինչպես է Աժ արտահերթ նիստում քննարկված օրինագծերի քվեարկությունից առաջ Հ. Սահակյանն ակտիվորեն զանգահարում իր գործընկերներին ու հրավիրում դահլիճ' քվեարկության: Արդյունքում ՀՀԿ խմբակցությունը քվեարկությունից առաջ գրեթե ողջ կազմով ներկա էր դահլիճում: Սակայն Հ. Սահակյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է, թե ինքը պատգամավորներին քվեարկության է բերում: