Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ։ Fabiosa.com-ը ներկայացրել է հետաքրքիր փաստեր։
Խոյ։ Խոյերին ճանաչողների մեծ մասը նրանց համարում են «անանցանելի» թե բիզնեսում, թե անձնական հարաբերություններում։ Բայց Խոյերի իրական հմայքի գաղտնիքը մարդկանց վստահելու կարողությունն է։
Ցուլ։ Ցուլն ամենաուժեղ նշաններից մեկն է, ով ինքնադրսևորման կարիք ունի։
Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին գրավում է ինտելեկտուալ սադրանքը։ Որպեսզի Երկվորյակի հետ հրաբերությունները երկարատև ու երջանիկ լինեն, հարկավոր է նրա հետ զգացմունքային կապ հաստատել։
Խեցգետին։ Խեցգետնի հետ մտերիմ հարաբերությունների հիմքում խորը զգացմունքներն են, հակառակ դեպքում նրանք պարզապես չեն կարող բացվել ձեր առաջ։ Նրանց իդեալը կյանքի ճանապարհով ձեռք ձեռքի տված քայլող հարազատ հոգիներն են։
Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ է սերը շքեղության նկատմամբ, ինչպես նաև կրքի բուռն արտահայտումը։ Մի մոռացեք թուլանալ, երբ զգացմունքները սկսում են ղեկավարել ձեզ։
Կույս։ Կույսերին հաճախ են հաշվենկատ համարում, սակայն նրանք իրականում ռոմանտիկ են։ Թույլ տվեք՝ հարաբերությունները զարգանան առանց շտապելու. միայն այդ դեպքում դիմացինը կկարողանա հասկանալ ձեր բնավորության կողմերը։
Կշեռք։ Ստեղծագործ Կշեռքները կարող են պատկերացնել հարաբերությունների ամենառոմանտիկ սցենարը և այն իրականություն դարձնել։ Աշխատեք ուշադրություն հատկացնել նաև ձեզ, քանի որ հակված եք առաջին տեղում դնել զուգընկերոջ հետաքրքրությունները։
Կարիճ։ Կարիճները սիրահարվում են լուրջ և երկար ժամանակով, այդ պատճառով էլ կարող են մոռանալ իրենց մասին։ Մինչև վճռորոշ քայլ կատարելը փորձեք որքան հնարավոր է լավ ճանաչել ապագա զուգընկերոջը։
Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին ազատություն է հարկավոր, այդ պատճառով էլ զուգընկերը միշտ ստիպված է նրա ինքնարտահայտման համար անհրաժեշտ տարածք ստեղծել։
Այծեղջյուր։ Այծեղջյուրին հիացնում են խելացի մարդիկ, ովքեր նույնքան ամբիցիոզ են, որքան իրենք։ Առանձնահատուկ զգացմունքային են։
Ջրհոս։ Ջրհոսի գրավչության գաղտնիքը ոչ միայն անսահման կենսասիրությունն է, այլև համընդհանուր օրենքների ու կանոնների նկատմամբ կատարյալ անտարբերությունը։ Նրանց կողքին երկար ժամանակ կարող է մնալ միայն նա, ով անկեղծորեն կհիանա Ջրհոսի անկախ բնավորությամբ ու յուրահատուկ ոճով։
Ձկներ։ Կյանքի նյութական կողմերն ավելի քիչ են հետաքրքրում Ձկներին, քան իսկական սերն ու հոգիների միաձուլումը։ Մի ամաչեք զուգընկերոջ նկատմամբ ուշադիր լինել, նույնիսկ առօրյա իրավիճակներում։
Նյութի աղբյուրը՝168.am