Հայաստանը Նախիջեւանի ուղղությամբ ուժերի վերատեղաբաշխման բոլոր փորձերն անընդունելի է համարում: Այս մասին օգոստոսի 14-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այս հարցի հետ կապված: «Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Ինչ վերաբերում է վերատեղաբաշխման փորձերին, ապա մենք ադրբեջանական կողմին տարբեր ուղիներով փոխանցեցինք, որ այդ փորձերն անընդունելի են եւ կկանխվեն»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը: