Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 100-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո հայկական թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 1227 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր առաջատար է դարձել աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը, որն առաջադիմել է 6 աստիճան: Ֆրանսիացիներին հաջորդում են Բելգիան ու Բրազիլիան: Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականն առաջադիմել է 16 աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում: Լավագույն տասնյակում են նաեւ Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Իսպանիան ու Դանիան, իսկ Արգենտինան 11-րդն է:
Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 70-րդն է, Լիխտենշտեյնը՝ 180-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 195-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր Ավստրիայում՝ ոչ ոքի խաղալով Մալթայի (1:1, մայիսի 29) եւ Մոլդովայի (0:0, հունիսի 4) թիմերի հետ: