Խոյ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, գործի բերումով ստիպված կլինեն շփվել տհաճ մարդկաննց հետ: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է:Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է:
Ցուլ: Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, և ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում: Ծրագրերը փոխել չարժե:Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում:
Երկվորյակ: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում:
Խեցգետին: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:
Առյուծ: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանել, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնել, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին, հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին: Կենսական ներուժը բարձր է:
Կույս: Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես, եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված իրավիճակներ կստեղծվեն: Ճիշտ որոշումներ կայացնել հեշտ չի լինի, սակայն ձեր կենսափորձի շնորհիվ կկարողանաք լուծումներ գտնել:
Կշեռք: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար:
Կարիճ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար:
Աղեղնավոր: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:
Այծեղջյուր: Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Ձեզ հակառակը համոզելու, գործից շեղելու, խանգարելու բոլոր փորձերը ապարդյուն են: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանկին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել:
Ջրհոս: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի:Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով:
Ձկներ: Բոլոր հարցերը չէ որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ ձեռքբերումներ են ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից, խորամանկության են դիմում: