ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով: Նշենք, որ hունիսի 8-ից ուժի մեջ են մտել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ քրեական օրենսգրքում» Ազգային ժողովի կողմից ընդունած լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին: ՀՀ ԱԺ-ի կողմից 02.05.2013 թվականին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումներին: Ըստ այդմ` կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ` «Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ` «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` կրոնական համոզմունքների պատճառով, եթե այդ անձինք մինչև 2013թ. օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն` այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ և կներգրավվեն այդ ծառայության մեջ: Տեղեկացնենք, որ 30 քրեական գործ գտնվում է մինչդատական վարույթում, 11-ը` դատական քննության փուլում, իսկ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար մեղավոր ճանաչված 33 դատապարտյալներ պատիժ են կրում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը և նշված օրենքի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1518(2001) հանձնարարականի պահանջներից բխելը` ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ այլընտրանքային ծառայությունից խուսափած մեղադրյալների կամ ամբաստանյալների դիրքորոշումը, պարզաբանել օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգով մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը համապատասխան դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը, որից հետո լուծել քրեական գործերի հետագա ընթացքը:
Այս թեմայով
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
Լա Լիգա․ Մեկնարկում է 7-րդ տուրը
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների կյանքից զրկվածների թիվը հասել է 325-ի
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետնամուտքի դուռը բաց է եղել
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի. «Ժողովուրդ»
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգամավորների նախաձեռնությունը. «Ժողովուրդ»
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համար
Եղանակը Հայաստանում
«Անհամբեր սպասում ենք մեր համագործակցության զարգացմանը». Հնդկաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին
Մետրոպոլիտեnից օգտվելիս Тelcell-ի համակարգից օգտվել է ընդհանուր ուղեւորների 21 տոկոսը
Զելենսկին «հաղթանակի պլանում» ներառել է գործողության շարունակումը Կուրսկի մարզում
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Times
«Սրիկաներ». ինչպես մարտի 1-ի գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը ներկայացան Հակակոռուպցիոն դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարեն
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Էրդողանը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
Սեպտեմբերի 23-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
Բորելը Լիբանանում էսկալացիան չափազանց վտանգավոր է անվանել
Բայդենը հազիվ թե հայտարարի ՌԴ-ի խորքին հարվածելու որոշման մասին Զելենսկու հետ հանդիպումից հետո. Time...
Պետքարտուղարությունը Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի խորհրդավոր կրակոցը. առանձնատան գաղտնի հետ...
1
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադա...
2
Վրացական փողոցում մեքենաներ են այրվել
3
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
4
Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել գագաթնաժողովի
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ»
ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
«Կանադայի այցը չեղարկել եմ ես». Ալեն Սիմոնյանը ստել է, նրան զանգահարել են Կանադայից և ասել՝ մի՛ արի....
Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու` արցախցի պատգ...