«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են:

«Լեժանկա»-ի առևտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ:

Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: