Կհամաձայնեք, որ ամեն օր չի անկախ Հայաստան` Եվրոպայից իրական թագավոր այցելում, երևի թե վերջին անգամ շատ դարեր առաջ դա եղած լինի՝ Անիի թագավորության օրոք: Ինչպես հաղորդվում է, արդեն մի քանի օր է Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավոր Ֆիլիպը՝ արքայական ընտանյոք հանդերձ՝ թագուհի Մատիլդայի, երկու արքայազների (Գաբրիել, Էմանուել) և երկու արքայադուստրերի (Ելիզավետա, Էլեոնորա) ուղեկցությամբ: Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ խիստ կոնֆիդենցիալ, առանց պաշտոնական հանդիպումների։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք հանգրվանել են Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր, լրագրողների հետ շփումներից էլ խուսափում են՝ քանի որ այդպիսին է արքայական ընտանիքի որոշումը, և հայաստանյան այցելության իրենց ծրագիրն էլ բացառապես մշակութային, ճանաչողական է:

Ֆեյսբուք՝ Ռուբեն Շուխյան