Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
Վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել և յուրացվել 1.640 լիտր դիզվառելիք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Նյութի աղբյուրը՝ politik.am