Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթեւեկությունը կդադարեցվի։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում սահմանվում են տրանսպորտային երթեւեկության այլընտրանքային հետեւյալ երթուղիները.
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների, երթուղային ավտոբուսների եւ թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար.
Ա) Մ4 (Երեւան-Սեւան-Իջեւան) - Մ16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով
Բ) Մ3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր) - Մ8 (Վանաձոր-Դիլիջան)- Մ4 - Մ16 ճանապարհահատվածներով
Գ) Մ3 (Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման) ճանապարհով
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր առաջարկվում է իրականացնել հետեւյալ երթուղիներով.
Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի եւ
Բ) Վանաձոր - Մ6 - Դսեղ - Մարց ճանապարհահատվածներով
36. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը վերանորոգվող ճանապարհահատվածով կարող է իրականացվել ժամը 20.00-ից մինչեւ առավոտյան 08.00 ժամանակահատվածում։


